Բարձր ջերմություն և ցան. Վրաստանում Ամանորը նշողներից ոմանք վերադարձել են վարակված

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ տոնական օրերին Վրաստանից Հայաստան վերադարձողների մոտ սահմանային անցակետերում վարակներ են արձանագրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ՀՀ պետական սահմանի անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը Հայաստան։ Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նրանք բոլորը ժամանել են Վրաստանից։

Խինկալու սիրահարների հերթը. հայերն Ամանորի նախաշեմին մնացել են Վրաստանի սահմանին

«Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի մոտ դա ուղեկցվել է նաև անհայտ ցանավորմամբ»,– ասված է ԱԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։

Գրանցված դեպքերի մասին տեսչական մարմինը տեղեկացել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ վարակակիրների հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։

Իրանում կործանված Boeing-737 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիների չեն եղել. ՀՀ ԱԳՆ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ Ամանորի շրջանում աշխատել է ուժեղացված ռեժիմով`հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի հսկիչ կետերում։

Հսկողության ընթացքում էլ ավտոմատ ջերմաչափման արդյունքում սահմանային անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը Վրաստանից Հայաստան։

Երևանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ