Ինչպիսի եղանակ կլինի 2020 թ.–ի առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում

Հայաստանի որոշ մարզերում գիշերը օդի ջերմաստիճանը կհասնի -13–ի, իսկ Երևանում հիմնականում ամպամած եղանակ կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ամանորի տոնական արձակուրդին հաջորդող աշխատանքային շաբաթվա ընթացքում` հունվարի 8-12-ը, Հայաստանում սպասվում է առանց տեղումների, բայց առավելապես ամպամած եղանակ:

Անուշադրության զոհը. Լոռու մարզի 170-ամյա եկեղեցին օր օրի ավելի է ավերվում. լուսանկարներ

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված կանխատեսումների, Երևանում առաջիկա աշխատանքային 3 օրերին ու 2 հանգստյան օրերին տեղումներ չեն գրանցվի, բայց ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։

Հունվարի 8-ի և 9-ի ցերեկը կանխատեսվում է +4-ից +6 աստիճան տաքություն, հունվարի 10-ի ցերեկը` +2-ից +4, իսկ հանգստյան օրերին` հունվարի 11-12-ին` +1-ից +3 աստիճան։ Գիշերը ջերմաստիճանը կնվազի առավելագույնը մինչև -3 աստիճան։

Այս շաբաթ տեղումներ չեն սպասվում նաև Հայաստանի մարզերում, սակայն շաբաթվա վերջին Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի ու Կոտայքի լեռներում գիշերային ժամերին կգրանցվի մինչև -13 աստիճան ցուրտ։

Ինչպիսի եղանակ կլինի 2020 թ.–ի առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում

Առաջիկա օրերին ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Լոռու, Տավուշի ու Սյունիքի հովտային շրջաններում, որտեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +10-+13 աստիճանի։

Մարզերում, ի տարբերություն մայրաքաղաքի, աշխատանքային շաբաթվա ավարտին` շաբաթ և կիրակի օրերին երկինքը կպարզվի, արև կշողա։