Եկեղեցին միավորել է, բայց ոչ հաշտեցրել. Թովմասյանը Փաշինյանի հետ պատարագի է մասնակցել

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Սահմանադրական դատարանի նախագահը երկրի ղեկավարների հետ միասին մասնակցել է սուրբծննդյան պատարագին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, որին դեկտեմբերին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, այսօր` դեկտեմբերի 6–ին, մասնակցում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվող սուրբծննդյան պատարագին։ Պատարագին ներկա էին երկրի առաջին դեմքերը։

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս տնայնագործ գեոպոլիտիկներին` հանգիստ նստեք տեղներդ

«Պապ, խանգարում ես». Փաշինյանի Արփին ուղիղ եթերում «նկատողություն արեց» հայրիկին

Այսպես. առաջին շարքում՝ Թովմասյանի կողքին էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և այլք։

Գրեթե երկու ժամ տևած պատարագի ընթացքում նախկին իշխանություններից մնացած միակ ներկայացուցիչը ոչ մի անգամ «հայացք չփոխանակեց» և չխոսեց առաջին շարքում իր կողքին նստած պաշտոնյաների հետ։ Նա մտահոգ տեսք ուներ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է «կոշտ» արտահայտվել Հրայր Թովմասյանի հասցեին՝ անվանելով նրան «մի մարդ, որը Սահմանադրությունը կարել է Սերժ Սարգսյանի հագով»։

«Լավ մարզավիճակում էր, շունչը չէր կտրվում»․ Sputnik Արմենիայի աշխատակիցը` Փաշինյանի մասին

Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով։ Թովմասյանն, ըստ մեղադրանքի, գնել է նոտարներին պատկանող տարածքը, հետո վարձակալությամբ տվել։ Բացի այդ, նա պարտադրել է նոտարական պալատին` վարձավճարով սենյակներ վերցնել իրեն պատկանող տարածքից։ Թովմասյանը քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) ներգրավվել է որպես մեղադրյալ:

Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ նախորդ Սահմանադրության համաձայն, այսինքն՝ նա պետք է շարունակի պաշտոնավարել մինչև 2035 թվականը։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանց հիմքում քաղաքական հետապնդման ենթատեքստ տեսնելով։

Հայաստանում հաստատված են անհնարինն իրականություն դարձնելու ժամանակներ. Փաշինյանի ուղերձը