16–ամյա սպանված աղջիկը Երևանում վարձով էր ապրում. նոր մանրամասներ

Աղջիկը, որը սպանության զոհ է դարձել, Երևան էր տեղափոխվել սովորելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Երևանում սպանված 16–ամյա աղջիկը միայնակ էր ապրում երևանյան այն բնակարանում, որտեղ նրան հայտնաբերել են։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկը ծնունդով Արտաշատից էր, Երևան էր տեղափոխվել սովորելու նպատակով։

Մանրամասներ Երևանում 16–ամյա աղջկա սպանությունից. ով է հանցագործության հեղինակը

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` հունվարի 5–ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության խումբն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովայի պողոտայի 15-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել էր խեղդամահ արվելու հետևանքով։

Սահմռկեցուցիչ դեպք Երևանում. խեղդամահ են արել 16–ամյա աղջկա. լուսանկարներ

16 ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված մի երիտասարդ, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Ավելի ուշ ոստիկանությունը տարածեց սպանության մեջ կասկածվողի ձերբակալության տեսանյութը։ 

Այդ ընթացքում տեղեկություն տարածվեց, թե Երևանում 16–ամյա աղջկան սպանած 27–ամյա երիտասարդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ Sputnik Արմենիային ասաց, որ այս պահին նման տեղեկություններ չունի, լինելու դեպքում համապատասխան կարգով կիրազեկեն։ Նա հավելեց, որ անկախ այն հանգամանքից՝ հանցագործություն կատարած անձը ծառայում է ՊՆ-ում, թե մեկ այլ աշխատանք է կատարում, նա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։

Շահադիտական դրդում. Երևանում 16–ամյա աղջկա սպանության կասկածյալին մեղադրանք է առաջադրվել