Մահացել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն Նիկոլայ Դյաչենկոն

Նիկոլայ Դյաչենկոն Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում հանդես է եկել 1967-1972 թվականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Այսօր կյանքից հեռացել է վաստակավոր բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն. հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Դյաչենկոն 73 տարեկան էր։

Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին

Նա հանդես է եկել Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում 1967-1972 թվականներին։ 1973, 1974, 1976 թթ. Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Իսկ 1973 թվականին Դյաչենկոն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է եղել։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում Նիկոլայ Դյաչենկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:

Ծեծել են հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին