Ինչպես են Ամանորը տոնում զինվորները. տեսանյութ

Երաժշտություն, լիքը սեղաններ, ու, ամենակարևորը` բարձր տրամադրություն. զինվորները տոնում են Ամանորը։ Օրը զինվորների համար տոնական է դարձրել նաև Ձմեռ պապը։
Sputnik

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են հայկական զորամասերից մեկում զինծառայողները տոնում Ամանորը։ Պարելու երաժշտություն, բարձր տրամադրություն ու` տոնը պատրաստ է։

Ինչպես են բժիշկներն անցկացնում տոնական օրերը, կամ մեկ օր շտապօգնության խմբի հետ. տեսանյութ

Ուշագրավ է այն հանգամանքը, որ երաժշտությունն ապահովողները նույնպես զինծառայողներն են, որոնք դհոլ, զուռնա են նվագում։

Տոնական մթնոլորտն ապահովում է նաև տոնի գլխավոր խորհրդանիշը` Ձմեռ պապը, որը նույնպես պարում, ուրախանում է զինվորների հետ։

Զինծառայողներն ինքնամոռաց պարում են, իսկ նրանք, ովքեր չեն պարում, ծափերով խրախուսում են պարողներին։ Տեսանյութը շատերին է հուզել և բոլորն իրենց մեկնաբանություններում խաղաղություն ու բարի ծառայություն են մաղթել տղաներին։

130 խախտում, 600 կրակոց. ինչ իրավիճակ է սահմանագծում