Հայկական դիվանագիտության 2019–ը. Զոհրաբ Մնացականյանն ամփոփել է տարին. տեսանյութ

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ամփոփել է անցած 2019թ.–ը և ներկայացրել հայկական դիվանագիտության ձեռքբերումները։
Sputnik

2019–ը հայկական դիվանագիտության համար եղել է Հայաստանի բարեփոխումների և օրակարգի խթանման, մոտեցումների և սկզբունքների հստակեցման, ավանդական դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցության ամրապնդման տարի։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսպես է ամփոփել է 2019–ի թվականի իրենց աշխատանքն ու տեսանյութով ներկայացրել կատարվածը։

Մնացականյանն ու դեսպաններն ԱԳՆ–ում քննարկել են Իրանի շուրջ ստեղծած իրավիճակը

«2019-ին հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և 2 մյուս սկզբունքների` համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ միջազգային ասպարեզում ապահովում է հայ ժողովրդի շահերի հետապնդումը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարի խոսքով` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը շարունակեց մնալ ամենակարևոր գերակայությունը։ «Համազգային այս խնդրի  լուծման գործում սերտորեն համագործակցել ենք Արցախի մեր գործընկերների հետ։ Արդյունքում մենք հստակ ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում մեր դիրքորոշումը և մոտեցումները` մեկ անգամ ևս շեշտադրելով Արցախի իշխանությունների կարևոր դերակատարումն առանց որևէ սահամանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման գործում»,–նշել է Մնացականյանը։

Արցախի ԱԳՆ–ն հույս է հայտնում, որ կհաջողվի Բաղդադում իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով

Վերջում արտգործնախարարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հասարակությանը հայ դիվանագիտության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար։