ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Նոր տարին կսկսվի ու կշարունակվի առանց տեղումների եղանակով: «Հիդրոմետ» ծառայության ներկայացրած կանխատեսումների համաձայն` հունվարի 1-5-ը հանրապետության ոչ մի հատվածում տեղումներ չեն գրանցվի:
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12, իսկ գիշերը` 0-2 աստիճան տաքության սահմանում։
Մուտքն անվճար է. Երևանի կենդանաբանական այգին կաշխատի նաև Ամանորին
Ավելի վաղ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ այս տարվա հունվարը տաք է լինելու։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր է լինելու 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։
Նա նշել էր, որ Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն։
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում