Արևելքի քրիստոնյանների շուրջ կա որոշակի անտարբերություն և տգիտություն, սակայն արժե հիշեցնել, որ 2014թ.-ին եղավ բախտորոշ մի պահ, երբ «Իսլամական պետությունը» հարձակվեց հյուսիսային Իրաքի վրա, այնտեղ իրականացրեց ահաբեկչական գործողություններ, ինչի հետևանքով եզդիներն ու քրիստոնյաները պարզապես փախան այդ երկրից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆրանսահայ լրագրող, արևելագետ Տիգրան Եկավյանը։
«Մասնավորապես, եզդիների նկատմամբ իրագործվեց ցեղասպանություն, որը միջազգային հանրությանը հիշեցրեց 1915թ.-ի դեպքերը: Իմ նպատակն էր ոչ այնքան փաստացի նյութ հավաքելը, որքան աշխարհաքաղաքական փորձագիր ներկայացնել հանրությանը և բացատրել, որ այս հարցն ի վերջո արևելյան մեծ հիմնախնդրի բնական շարունակությունն է»,- նշեց նա:
Եկարյանի տեղեկացմամբ՝ 19-րդ դարում քրիստոնյաների թվաքանակը Միջին Արևելքում մոտ 25 տոկոս էր կազմում, բայց այժմ մոտ 5 տոկոս է: Գրքի հեղինակն անդրադարձել է նաև երեք երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, որոնք պայմանավորված են միջինարևելյան գործընթացներով:
Կովկաս և Մերձավոր Արևելք. լոգիստիկայում քաղաքականությունը վեր է ամեն ինչից
«Ցավոք, նշված տարածաշրջանի քրիստոնյաները ներկայումս չեն կարող կամուրջ հանդիսանալ Արևելքի ու Արևմուտքի միջև, որովհետև այլևս չունեն մասնավոր ռազմավարական նշանակություն»,- ափսոսանքով ասաց Եկավյանը:
Ռուսաստան-Թուրքիա. ահա թե որն է իրական պատժամիջոցը
Արևելագետի դիտարկմամբ՝ թեև արևելյան դիվանագիտության մեջ քրիստոնյաները մեծ դերակատարություն չունեն, այդուհանդերձ, որոշ չափով պատմական, խորհրդանշական ուժ են ներկայացնում: