Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

ՀՀ երրորդ նախագահ և Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի— Sputnik. Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին։

Այս տեղեկությունը` լուսանկարներով, Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ավելի վաղ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Կուսակցության համագումարի և գագաթաժողովի շրջանակներում ՀՀ 3-րդ նախագահն առանձին շփումներ էր ունեցել նաև մի շարք քույր կուսակցությունների պատվիրակությունների, Եվրոպական խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, պետությունների ղեկավարների հետ` քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Իսկ արդեն դեկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում ՀՀԿ-ի կողմից կազմակերպված ամանորյա տոնակատարությանը: Սերժ Սարգսյանը ողջունել և շնորհավորել է ներկաների գալիք Ամանորը: