ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Associated Press գործակալությունը Սերենա Ուիլյամսին տասնամյակի լավագույն մարզիկ է ճանաչել։ 38-ամյա ամերիկացի թենիսիստուհին քվեարկության արդյունքում առաջ է անցել հայրենակիցներ մարմնամարզիկ Սիմոնե Բայլսին ու լողորդուհի Քեթի Լեդեկիին։ Բայլսը AP-ի հարցման արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Լեդեկին՝ երրորդը։
Լավագույն հնգյակը կազմված է հետևյալ մարզիկներից․
1. Սերենա Ուիլյամս (թենիս)
2. Սիմոնե Բայլս (սպորտային մարմնամարզություն)
3. Քեթլին Լեդեկի (լող)
4. Լինդսի Վոն (լեռնադահուկներ)
5. Միքաելա Շիֆրին (լեռնադահուկներ)
«Սերենա Ուիլյամսի հարվածը». Թայսոնը մարզում է անցկացրել Օհանյանի կնոջ համար. տեսանյութ
Տասնամյակի լավագույն տղամարդ մարզիկը, Associated Press-ի վարկածով, կհայտարարվի այսօր։ Քվեարկությանը մասնակցում են տեղեկատվական գործակալության խմբագիրներն ու հեղինակները։
Օհանյանը խոստացավ վերադառնալ կնոջ հետ. երեխային մկրտելու հարցը դեռ կքննարկեն
Սերենա Ուիլյամսը համաշխարհային WTA վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղն է զբաղեցնում։ Իր կարիերայի ընթացքում նա WTA-ի 72 մրցաշար է հաղթել, որոնցից 23-ը` Մեծ սաղավարտի առաջնություններում։