Կրծողները Հայաստանում թրենդային նվերների շարքում են

2020թ–ը առնետի տարի է։ Ամանորի նվերների շարքում այս տարի պատվավոր տեղում են փոքրիկ կրծողները` մկները, առնետները, ծովախոզուկները։ Արևելյան օրացույցով 2020 թվականը առնետի տարի է։
Sputnik

Ամանորին ընդառաջ Հայաստանում աճել է կրծողների պահանջարկը։

Նախընտրելի հանգստավայրեր` Ամանորը դիմավորելու համար. որ ուղղություններն են պահանջված

Տարվա խորհրդանիշ- կենդանին նվիրելն այս տարի ի տարբերություն Օձի, Ձիու կամ Վիշապի տարիների, շատ ավելի հեշտացել է ու հաճելի դարձել։ Ուստի, Նոր տարվա առևտուրը չի շրջանցել նաև կենդանիների խանութները։

Երևանյան վաճառակետերում Sputnik Արմենիային հայտնեցին, որ որքան մոտենում է 2020թ–ը, այնքան ավելի ակտիվանում է մկների, առնետների, ծովախոզուկների ու շինշիլաների առևտուրը։

Առավել հաճախ կրծողներ են գնում երիտասարդները` միմյանց անակնկալ մատուցելու, կամ ծնողները` երեխաների համար։

Կենդանիների խանութի վաճառողի խոսքով` առնետը նվիրված, ակտիվ ու խելացի կենդանի է։ Նա ճանաչում ու կապվում է տիրոջն ու հեռու չի փախչում նույնիսկ դրսում։

Գարիկի ու Սոնայի նոր հիթը. Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգն արդեն համացանցում է

Նշենք, որ արևելյան օրացույցով առնետի տարին մեկնարկում է օրացուցային տարուց շուրջ 1 ամիս ուշ։

2020թ–ի հունվարի 25–ին 2019թ–ի խորհրդանիշ դեղին խոզին կփոխարինի 2020–ի տիրակալ` սպիտակ, մետաղե առնետը։

Գավառում «աղջիկ տվողը» պետք է տիրապետի այս գաղտնիքին, կամ ինչպես թխել փախլավա. տեսանյութ