Ոստիկանները բռնել են կաշառք ստացած զինկոմիսարիատի աշխատակցին․ տեսանյութ

Զինկոմիսարիատի պաշտոնատար անձը զորակոչիկի ծնողից 1500 դոլար պահանջ է ստացել ու բռնվել կաշառքը ստանալու պահին։
Sputnik

Երևանի Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի պաշտոնատար անձանցից մեկը մի զինակոչիկի պարտադիր ժամկետային զինծառայությունից երրորդ անգամ բժշկական հանձնաժողովի միջոցով վերջնական ազատման գործընթացն առանց խոչընդոտների և սեղմ ժամկետում կազմակերպելու համար զինակոչիկի ծնողից պահանջել է 1500 դոլար կաշառք:

Առինջի համայնքապետարանի աշխատակիցները խոշոր չափի կաշառք են վերցրել. ԱԱԾ

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, պաշտոնյան պատճառաբանել է, թե 1000 դոլարը պետք է փոխանցի բժշկական հանձնաժողովի անդամներին, 500 դոլարը` պահի իրեն։

Երևանում ոստիկաններ են ձերբակալվել. մեկին բռնել են կաշառք վերցնելու պահին. տեսանյութ

Դեկտեմբերի 28-ին զինկոմիսարիատի պաշտոնատար անձը պահանջած գումարից 1000 դոլարն իր աշխատասենյակում ստանալուց հետո բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։

Աշխատասենյակի զննությամբ գումարը հայտնաբերվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Զինկոմիսարիատի աշխատակիցը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

Պաշտոնյան ձերբակալվել է կաշառքի պահին