Մահվան ելքով վրաերթ Երևանում. մահացածը երիտասարդ աղջիկ է

Երևանի կենտրոնում վրաերթի ենթարկված աղջկան հասցրել են հիվանդանոց, բայց նրա կյանքը չեն կարողացել փրկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայի 222/2 հասցեի դիմաց, Lexus մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքում հաշվառված Նարինե Բաղդասարյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Խոշոր վթար Շիրակի մարզում. տուժածների թվում երեխաներ կան, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 21:00-ի սահմանում։

Երևանում 69-ամյա տղամարդը տրոլեյբուսի տակ է ընկել

Վրաերթի ենթարկված երիտասարդ աղջիկը, որի հստակ տարիքը չի նշվում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով:

Հայր է դարձել ու ուրախությունից սկսել կրակել. արտառոց դեպք Էջմիածնում