ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Այսօր վաղ առավոտյան Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Երևանում BMW X5-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամը 07:36-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Էրեբունու փողոցում` նախկին «Պիոներ պալատի» մոտակայքում, տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
Հրազդանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 30–ամյա կնոջն ու փախել
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ տրոլեյբուսը (վարորդ՝ Վալերի Տ.) վրաերթի է ենթարկել 1950 թ.–ին ծնված Ջիվան Մ.-ին:
ԱԻՆ–ը հայտնում է նաև, որ տղամարդն ի վիճակի է եղել ինքնուրույն մոտենալու շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել է: