Մոսկվայում սկսվել է շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունը. Արոնյանը գոհ է մեկնարկից

Արոնյանը կարծում է, որ աստղերի մասնակցությամբ հենց այդպիսի մրցաշարերի շնորհիվ է կարելի զարգացնել մարզաձևը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը գոհ է կայծակնային շախմատի աշխարհի 2019 թվականի առաջնության առաջին երեք տուրի արդյունքներից։ Դեկտեմբերի 26-30-ը Մոսկվայում անցկացվում է Արագ և կայծակնային շախմատի աշխարհի 2019թ․ առաջնությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կեցցեն հայ դիվանագետները. շախմատն արդեն համաշխարհային օր ունի

«Մրցաշարի մեկնարկը բավականին հաջող էր։ Երրորդ փուլում ռուսաստանցի Պավել Պոնկրատովի հետ խաղը ոչ ոքի ավարտվեց։ Ամեն ինչ նորմալ է ընթանում, պետք է արժանապատվորեն խաղալ հաջորդ երկու փուլում ու դեպի ապագա նայել։ Բայց դեռ դժվար է գնահատել` ինչ մարզավիճակում եմ գտնվում», – ասել է Արոնյանը։ 

Պատանիները ձգտում են նմանվել անվանի շախմատիստներին. Հակոբյանը` Հնդկաստանի մրցաշարի մասին

Նա նշել է, որ Լուժնիկիում անցկացվող մրցաշարը լավ է կազմակերպված։ Մրցաշարն իր դերակատարությունը կունենա շախմատի հանրայնացման գործում, քանի որ Մոսկվան, Արոնյանի կարծիքով, մեծ ավանդույթներ ունեցող շախմատային քաղաք է։

Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում

«Աստղերի մասնակցությամբ հենց այդպիսի մրցաշարերի շնորհիվ է կարելի զարգացնել մարզաձևը։ Պատանիների համար շատ կարևոր է տեսնել Մագնուս Կառլսենին (նորվեգացի աշխարհի չեմպիոն) և մյուսներին»,–ասել է հայ շախմատիստը։

Մրցաշարին մասնակցում են ավելի քան 250 շախմատիստ, որոնց թվում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Մասնակիցների թվում է նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։

Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Մանուել Պետրոսյանը և Արման Փաշիկյանն առաջին տուրում ոչ ոքի խաղացին։

Նշենք, որ Ռուսաստանն այս մրցաշարը հյուրընկալում է 2-րդ տարին անընդմեջ։