ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Նոր տարվա նախաշեմին կուզենայի տոնական հագնվել, բայց ստիպված էի ոչ տոնական «համազգեստ» ընտրել, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերրթական ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան հագել էր Sputnik–ի դեղին բաճկոնն ու միացել Sputnik Էստոնիային աջակցելուն ուղղված ֆլեշմոբին։ Դրա գաղափարը պատկանում է «Ռոսիա Սեգոդնյա» ՄԳՏ–ի գործադիր տնօրեն Կիրիլ Վիշինսկուն։
Ավելի վաղ Sputnik Էստոնիայի աշխատակիցները Էստոնիայի ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավարությունից սպառնալիքներով ծանուցումներ էին ստացել, որ եթե մինչև գալիք տարվա հունվարի 1-ը չդադարեցնեն գլխամասային կազմակերպության` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հետ աշխատանքային հարաբերությունները` նրանց հանդեպ քրեական գործեր կհարուցվեն։
Հայաստանի ժուռնալիստների միությանը մտահոգել է Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը
«Էստոնական իշխանության պահվածքը ԶԼՄ–ների, մասնավորապես` Sputnik Էստոնիայի նկատմամբ, բացարձակ անթույլատրելի է։ Մենք բազմիցս ասել ենք, որ ցանկացած ճնշում ու վախեցնելու փորձ ԶԼՄ–ների նկատմամբ` անթույլատրելի է։ Սակայն Էստոնիայի իշխանությունը չի ցանկանում լսել Sputnik Էստոնիային աջակցող ո՛չ ռուսական կողմի, ո՛չ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները», – ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով` Sputnik Էստոնիային աջակցող ֆլեշմոբին մասնակցող յուրաքանչյուր մարդ, հագնելով բաճկոնը, կարող է հասկանալ խմբագրության աշխատակիցների շփոթվածությունը, որոնք իրենց աշխատանքն անելու կամ տոներին պատրաստվելու փոխարեն` լարված մտածում են իրենց ապագայի մասին։
Հայաստանի մեդիահանրությունը նույնպես մտահոգված է Sputnik Էստոնիայի հետ կապված իրավիճակով։ Հայաստանի ժուռնալիստների միությունը մտահոգված է Sputnik Էստոնիայի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդման սպառնալիքի փաստով և էստոնական իշխանություններին հորդորում է ձեռնպահ մնալ ԵՄ պատժամիջոցների կամայականություններից ու գործակալության աշխատանքների սահմանափակումներից: Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակին է անդրադարձել նաև «Դե ֆակտո» տեղեկատվավերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Կարեն Զախարյանը։ Նրա խոսքով` Էստոնիայի իշխանությունները բոլոր հնարավոր ու անհնար ձևերով փորձում են Sputnik–ի լրագրողներին Էստոնիայում «վտարել» իրենց մասնագիտական ոլորտից։
ՄԱԿ–ը փորձում է գլուխ հանել Sputnik Էստոնիայի աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքներից