Կրկին գազից թունավորում է եղել, այս անգամ` Վերին Արտաշատում

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ոստիկանները փորձում են պարզել կատարվածի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Մեր տեղեկություններով` այսօր Արտաշատ քաղաքի հիվանդանոցում հոսպիտալացվել են 60-ամյա ամուսիններ ու նրանց 2-ամյա թոռնուհին։ Նրանք բուժհաստատություն են տեղափոխվել Վերին Արտաշատ գյուղից։

Ողբերգական դեպք Լոռու մարզում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և երեխաների դիերը

Ըստ շրջանառվող լուրերի` նրանք իրենց տանը թունավորվել են շմոլ գազի արտահոսքի հետևանքով։ Ամուսինների և փոքրիկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչն էլ հանդիսացել է հոսպիտալացման պատճառ։ 

Հիվանդանոց են եկել ոստիկանության ծառայողներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։

Շիրակի մարզում գազի պայթյունից տուն է փլուզվել

Նշենք, որ վերջին ամիսներին գազից թունավորումները Հայաստանում բավականին մեծ թիվ են կազմում։ Դրանց մի մասը, ցավոք, ողբերգական ավարտ է ունենում։ 

Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 25–ին, Ալավերդի քաղաքում մի ողջ ընտանիք` ծնողներն ու նրանց 15–ամյա և 17–ամյա երեխաները, մահացել էին գազից թունավորվելու հետևանքով։