Հարստանալ և հարստացնել հայրենիքը. Փաշինյանն ընդունել է գործարարներին

Փաշինյանն ասել է, որ եթե նույնիսկ 2019թ.–ին Հայաստանի Հանրապետությունում որևէ ընկերություն արժանացել է խտրական վերաբերմունքի, ուրեմն ինքը տեղյակ չի եղել դրա մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. 2019թ.–ի 11 ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ և մենք ամենապահպանողական սցենարով 7 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենանք: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26–ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Հարստանալ և հարստացնել հայրենիքը. Փաշինյանն ընդունել է գործարարներին

Փաշինյանը նշել է, որ սա թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում, Եվրասիական տնտեսական միությունում՝ ակնհայտ առավելությամբ, և ԱՊՀ-ում:

Հայաստանի բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

«Այս տարվա առաջին եռամսյակում մենք տնտեսական աճի ցուցանիշներով առաջինն էինք Եվրոպայում, մեծ հավանականությամբ մենք առաջիններից մեկը կլինենք Եվրոպայում և վստահաբար, 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինենք աշխարհի մակարդակով»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետն այս ամենի համար շնորհակալություն է հայտնել գործարարներին, նշելով, որ  նրանք են մեր երկրի համար այսպիսի բարձր նշաձող սահմանել և հույս ունի, որ այս տարվա հաջողությունները 2020 թվականին ավելի կոգևորեն և նոր ցուցանիշների կբարձրացնեն մեր երկիրն ու մեր երկրի տնտեսությունը:

Հարստանալ և հարստացնել հայրենիքը. Փաշինյանն ընդունել է գործարարներին

Նա նշել է, որ կառավարության դերն այս ցուցանիշների ստեղծման գործում բավականին համեստ, բայց կարևոր են եղել: Փաշինյանի խոսքով` կառավարության շնորհիվ է, որ երկրում ապահովվել է օրինականությունը, հավասար հնարավորությունները և պետական մարմինների հավասար հարաբերությունները բոլոր գործարարների, բոլոր ընկերությունների հետ:

«Եթե Հայաստանի Հանրապետությունում որևէ ընկերություն արժանացել է խտրական վերաբերմունքի՝ դա նշանակում է առնվազն մեկ բան. դա նշանակում է, որ ես և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները դրա մասին տեղյակ չենք և այն պահին, երբ կտեղեկանանք՝ այդպիսի վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաները կարժանանան ամենախիստ պատժի»,–ասել է վարչապետը:

Նա նշել է, որ հաջորդ տարվա համար ավելի բարձր նշաձող են սահմանել, վստահություն ունենալով, որ Հայաստանի գործարար համայնքը բացառիկ տաղանդավոր է, և գործարարները 2020-ին ավելի մեծ արդյունքներ կգեներացնեն իրենց ընկերություններում՝ ավելի մեծ արդյունքներ գեներացնելով Հայաստանի և նրա ժողովրդի համար:

Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում

Փաշինյանն ասել է` այն, որ այս տարի մոտ 100 մլրդ դրամի չափով կգերակատարվի պետական բյուջեի հարկային եկամուտների մասը, հենց գործարարների վճարած հարկերի շնորհիվ է։ Նա նորից է նշել, որ ընդհանուր առմամբ այս տարի բիզնեսին է վերադարձվել 150 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի գծով ունեցած պարտք, և որ սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: 

«Ես համոզված եմ, որ 2020 թվականը մեզ համար կլինի օրինական աշխատանքի տարի, և մենք կապացուցենք, որ հնարավոր է արդար քրտինքով վաստակել ոչ միայն հաց, ոչ միայն բարեկեցություն, այլև արդար հարստություն: Հայաստանում գործարարի կերպարի բնորոշիչները հենց սրանք են՝ արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձևավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ և հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը»,–ասել է ՀՀ վարչապետը:

Հարստանալ և հարստացնել հայրենիքը. Փաշինյանն ընդունել է գործարարներին

Նա շնորհավորել է գործարարների ընտանիքների, ընկերների ու մերձավորների Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթելով, որ հարաբերություններն ամեն տարվա հետ լինեն ավելի դրական, ավելի արդյունավետ և ավելի դինամիկ:

Հարստանալ և հարստացնել հայրենիքը. Փաշինյանն ընդունել է գործարարներին