«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել

Հինգ անգամ դատապարտված տղամարդու մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 31 տարեկան դատապարտյալ է մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Ողբերգական դեպք Լոռու մարզում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և երեխաների դիերը

«Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սերգեյի Կարապետյանի (ծնված 1988թ․, նախկինում 5 անգամ դատապարտված) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Ժամը 00։20-ի սահմաններում Ա․ Կարապետյանը տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշումը՝ սրտի հանկարծակի կանգ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՔԿՀ-ից հիվանդանոց. Գորիսում դատապարտյալը փորձել է ինքնասպանություն գործել

Դատապարտյալի մահվան պատճառը ճշտելու նպատակով կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կոնֆետների մեջ «բուպրենորֆին» թմրամիջոցի դեղահաբեր է թաքցրել. Բագրատաշենում հայտնաբերել են