Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

Ազգային ժողովի նախագահը կարծում է, որ Նարեկ Սամսոնյանը զրպարտել է իրեն, վնասել իր գործարար համբավը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ի նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

ԱԺ պատգամավորներն ու աշխատողները 10 ամսում 14 անգամ մեծ պարգևավճար են ստացել. «Հրապարակ»

Նոյեմբերի 24-ին Սամսոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Միրզոյանն իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու է գնացել և 290 հազար դրամ հաշիվ փակել, ինչը, նրա խոսքով, չի կարող իրեն թույլ տալ սովորական աշխատավարձով ապրող մարդը: Գրառման մեջ Սամսոնյանը Միրզոյանին անվանել էր «պլանքյաշ»: ԱԺ նախագահը պատասխան գրառում էր կատարել` հայտնելով, որ Սամսոնյանի գրառման մեջ առկա ստի, վիրավորանքների և զրպարտության համար հայց է ներկայացնելու նրա դեմ:

Տոկոսի տակ մնացածներն ու վարչապետի և ԱԺ նախագահի ապառիկները. «լալու բան է, կխնդանք»

«ԱԺ նախագահը Սամսոնյանից պահանջում է վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի հատուցում։ Միրզոյանը պահանջում է նաև նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում»,- տեղեկանում ենք «Դատալեքսից»։

Դատական գործը մակագրվել է Արշակ Պետրոսյանին։

Նոր աշխատատեղեր, գործուղումներ. խորհրդարանում մոտ 900 մլն դրամի պակասուրդ է առաջացել