Շրջակա միջավայրի նախարարության մոնիտորինգային համակարգը պետք է հզորացվի. Խաչատրյան

Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է աղմկահարույց փոփոխությունների մասին, որոնք առնչվում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին` ներկայացնելով նախարարության պաշտոնական տեսակետը: 
Sputnik

Խոսքը որոշակի հազվագյուտ կենդանատեսակների բնադրավայրերի ու ձվադրավայրերի վերաբերյալ տեղեկատվության մասին է, ինչի տրամադրումը շրջակա միջավայրի անվտանգության պահպանության տեսանկյունից կարող է լինել խնդրահարույց, հետևաբար, նախարարությունը մեծապես կարևորում է անվտանգության մակարդակի բարձրացման գործոնը: 

Սարալանջում կառուցվող տեռասաները վտանգավոր են մարդկանց ու շրջակա միջավայրի համար

Գրիգորյան․ «Պատերազմող երկրի տեղեկատվությունը պետք է տարածեն միայն ՊՆ պատասխանատուները»

Խաչատուր Խաչատրյանը նշում է, որ նման քայլով նախարարությունը ոչ մի կերպ չի ցանկացել հեշտացնել գերատեսչության աշխատանքը, և միակ ցանկությունն, ըստ էության, շրջակա միջավայրի առավել բարձր պահպանության մակարդակի ապահովումն է։ Դա բխում է նաև Օրհուսի միջազգային կոնվենցիայի դրույթներից, որի ներքո ստորագրել է նաև Հայաստանի Հանրապետությունը: 

«Փոփոխությունն անմիջական կապ ունի նախարարությունում իրականացված մոնիտորինգի հետ: Կառավարության 2019-23 թթ. միջոցառումների ծրագրում նախատեսվել է իրականացնել միջոցառում, որով պետք է հզորացվի Շրջակա միջավայրի նախարարության մոնիտորինգային համակարգը, այդ թվում` կենդանիներին ու բույսներին վերաբերող տվյալների հաշվառման տեսանկյունից»,-նշում է նախարարության իրավաբանական վարչության պետը:

«Լիդիան Արմենիան» 2 դատական հայց է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության դեմ

Խաչատուր Խաչատրյանի փոխանցմամբ՝ ձևավորվելու է միասնական հարթակ, տեղեկատվական պորտալ, ընդ որում, որքան լավանում է մոնիտորինգային աշխատանքների որակը և որքան ավելանում են տվյալները հազվագյուտ կենդանիների և բույսերի մասին, այդքան էլ պահանջ է առաջանում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կարգավորելու առումով։