Նարեկ Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբորորդին, կալանավորվեց

Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերահաստատման միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել է  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝  Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ միջնորդությունը։ Հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Անառակ որդու վերադարձը. «Ֆրանկլին Գոնսալեսին» Չեխիայից տեղափոխել են Հայաստան. տեսանյութ

Նշենք, որ ավելի վաղ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերահաստատման միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան:

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Փաշինյանը խոստացել է չմիջամտել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր դեմ հարուցված գործին

Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա` Հայաստանտեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այդ պահից սկսած` Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերն ու սպասում է չեխական կողմի պատասխանին։

Սերժ Սարգսյանի եղբորորդին արդեն քրեակատարողական հիմնարկում է

Հիշեցնենք, նաև, որ 2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: