Գրիշա Զիրոյանը «Մայբախներով» փակել է Արբատը. ոստիկանները չեն գնահատել նրա արարքը

Ziroy-ը հայտնի է դարձել ոչ թե որպես երգիչ ու երաժիշտ, այլ որպես սթրիթռեյսեր–խուլիգան։ Նա կարծես դադարել է խելագարի պես արագ վարել, բայց պարզվում է` չարաճճիություններ չանել նա դեռ չի կարողանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Երգիչ–սթրիթռեյսեր Գրիշա Զիրոյանը, որն ավելի հայտնի է Ziroy կեղծանունով, տեսահոլովակ նկարահանելու համար փակել է Նոր Արբատը։

Շիրակում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներից երեքը երեխաներ են

Mash տելեգրամ–ալիքում մի տեսանյութ է հայտնվել, որում Գրիշան խալաթով և «Մայբախ» ավտոմեքենաների ուղեկցությամբ քայլում է Նոր Արբատով։ Դեպքի ուսումնասիրությամբ զբաղվում է ոստիկանությունը։

Հատուկջոկատայինները բռնել են Տիմատիին ռեստորանում. դաժան կատակի տեսանյութը

Ի դեպ, Զիրոյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահ մարմինների տեսադաշտում։ 2017 թվականի ամռանը նա ավտոմեքենան վարել էր շաշկի խաղալով և վթարներ սադրելով։

Այժմ նա մրցավազքը փոխարինել է երաժշտությամբ, բայց տարօրինակությունների ու ճանապարհային խուլիգանությունների նկատմամբ սերը կարծես թե չի վերացել։

Հայկական վարորդական վկայականների հարցը Ռուսաստանում մոռացության չի մատնվել. Կոսաչյով