Դատարանը թույլատրել է «Դոն Պիպոյին» դուրս գալ Հայաստանից

Հայտնի գործարարը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, ըստ տեղեկությունների, մեկնելու է Ռուսաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. «Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանին դատարանը թույլատրել է դուրս գալ Հայաստանի սահմաններից։ Տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը։

Գասպարյանը` «Դոն Պիպոյի» ծրագրերի մասին. «Բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում»

Պարբերականի տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանը մեկնելու է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու։

Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը):

Արթուր Ասատրյանը 2018 թվականի հունիսին կալանավորվել էր, սեպտեմբերին` ազատ արձակվել։