«Ապրելու ենք անաղբ հայրենիքում». Կոտայք–Գեղարքունիք աղբավայրը վերջապես կկառուցվի՞

Սուրեն Պապիկյանը նշում է, որ աղբն իրենից արժեք է ներկայացնում, և պետք է այնպես անել, որ այն պետությանը եկամուտ բերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. 2020–ին կյանքի են կոչվելու բոլոր չիրականացած ծրագրերը. դրանցից մեկն էլ Կոտայք–Գեղարքունիք աղբավայրի կառուցումն է։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Սևանի ջրի մակարդակը բարձրացել է 6 սմ–ով. Սուրեն Պապիկյան

«Մենք արդեն իսկ մրցույթ ենք հայտարարել ընկերությունների համար`  հունվարի 20–ը վերջնաժամկետ է։ Այսինքն` աղբահանության համար կենտրոններ կլինեն, որտեղ աղբը կկուտակվի ու մեքենաները, որոնք նույնպես ձեռք են բերվելու այս ծրագրի միջոցով, կբերեն աղբը Կոտայք–Գեղարքունիք աղբավայր»,–ասաց նախարարը։

Պապիկյանի խոսքով` Կոտայք–Գեղարքունիք աղբավայրում աղբը կտեսակավորվի։ Ըստ նրա` աղբն իրենից արժեք է ներկայացնում, և պետք է այնպես անել, որ այն եկամուտ բերի և՛ պետությանը, և՛ դրանով զբաղվող ընկերություններին։

Պապիկյանը հայտնեց նաև, որ 2020–ի ընթացքում մեծ անելիք կա հանրությանն իրազեկելու համար։ «Մեր միջավայրում աղբն անելիք չունի` ապրելու ենք անաղբ ու մաքուր հայրենիքում»,–ասաց նախարարը։

Օպտիմալացումներից նաև շահողներ են եղել. ՏԿԵ նախարարությունում աշխատավարձերը բարձրացել են

Հիշեցնենք, որ աղբավայրի կառուցման մասին խոսակցություններ էին շրջանառվում դեռ 2014–ին։ Այսպես, Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թ.-ի ապրիլի 5-ին ստորագրվել էր «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում էր կառուցել եվրոպական չափանիշերին համապատասխան սանիտարական աղբավայր և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: Այս վարկային համաձայնագրի ստորագրմամբ վերաձևակերպվել էր 2014 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարության ՎԶԵԲ-ի միջև ստորագրված «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» 3.5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը:

«Մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան». Սուրեն Պապիկյանը՝ Գյումրիում

Ծրագիրը, սակայն, այս տարիներին այդպես էլ կյանքի չի կոչվել։