Հանրապետության հրապարակը սովորականից մարդաշատ է։ Այստեղ բառացիորեն ասեղ գցելու տեղ չկա։ Մարդիկ հավաքվել են միասին նշելու Նոր տարվա միջոցառումների մեկնարկը, որն ազդարարվեց Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությամբ։ Գլխավոր եղևնու լույսերը վառեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Շքեղ լուսային շոու, հեքիաթային տոնական մյուզիքլ–ներկայացում ու բարձր տրամադրություն։
Հրապարակի բեմում կախարդական պատմություն էր մի քաղաքի մասին, որի բնակիչները երեխաներն են։
Երևանի սրտում մեկնարկած տոնական բարձր տրամադրությունը շարունակվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակի պուրակում այգում, որտեղ կբացվի Ամանորի և Սուրբծննդյան տոնավաճառը։
Տոնական միջոցառումներ կանցկացվեն մինչև հունվարի 13-ը։
Ամանորյա տոները մեկնարկեցին. Երևանում վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը