Միքայելյանի հրահանգով ԵԿՄ Շիրակի բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով `Սասուն Միքայելյանը հրահանգել է այսուհետ ավելի ուշադիր լինել և առանց թույլտվության այլևս որևէ փաստաթուղթ չտալ ոչ մեկի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԱԱԾ-ի կողմից վերջին բացահայտումներից հետո ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով Շիրակի տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից:

Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. շրջանառվում է ԵԿՄ անդամների անունները

Թերթի տեղեկություններով` Միքայելյանը հրահանգել է այսուհետ ավելի ուշադիր լինել և առանց թույլտվության այլևս որևէ փաստաթուղթ չտալ նման դեպքերը բացառելու համար:

«Այժմ Շիրակի տարածքային բաժանմունքն ունի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, և առաջիկայում նոր նշանակում կարվի»,-գրում է թերթը։

ԵՄԿ փոխնախագահի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը Երկրապահ կամավորական միությունում հայտնաբերվել էր կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր: Ընդ որում, այն կատարվել էր Երկրապահ կամավորականների միության Շիրակի տարածքային բաժանմունքի նախագահի կողմից: