Խաչատրյան. «Հեղափոխության հաղթանակը կախված կլինի կառավարման համակարգի փոփոխություններից»

Տնտեսագետը կարծում է, որ գործող իշխանության հետ քաղաքական ճանապարհ անցած մարդկանցով միայն կադրային խնդիրը չի լուծվի, հետևաբար, պետք է գտնել նաև այնպիսի մարդկանց, որոնք սահմանված աշխատավարձի շրջանակում, կկարողանան հնարավորինս արդյունավետ աշխատել։
Sputnik
Խաչատրյան. «Հեղափոխության հաղթանակը կախված կլինի կառավարման համակարգի փոփոխություններից»

Պետական համակարգում պետք է նախևառաջ հասկանալ, թե ինչպիսի չափանիշներ են կիրառվում կադրային բազայից օգտվելու և նոր մարդկանց աշխատանքի տեղավորելու համար: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Այդքան քաղցր «ատկատը». ինչ է կատարվում հետհեղափոխական Հայաստանի կադրերի հետ

«Աշխատում է հանձնաժողով, որն ունի իր մոտեցումները, բայց կա մի շատ կարևոր հանգամանք: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, և ինչով պայմանավորված կլինի հեղափոխության հաղթանակը, կախված է նրանից, թե կառավարման ամբողջ համակարգն ինչպիսի փոփոխությունների կենթարկվի, ինչ գաղափարներով կգան նոր մարդիկ և կառավարման ինչ նոր մոտեցումներ կբերեն իրենց հետ»,- նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով` նախկինում կային այլ մոտիվացիաներ ու նպատակներ: Թեև մարդկանց գիտելիքներն ու փորձը նույնպես հաշվի էին առնում, բայց մարդիկ, ըստ Խաչատրյանի, հիմնականում աշխատանքի էին ընդունվում՝ հաշվի առնելով, որ իրենք բացի աշխատավարձից ունեին զարտուղի ճանապարհով գումար աշխատելու հնարավորություն: Շատ դեպքերում աշխատանքի էին ընդունվում կաշառքով: Աշխատում էր նաև ծանոթ-բարեկամ կապը: Այսինքն՝ ունեինք կառավարման մի համակարգ, որի աշխատանքի արդյունավետությունը կախված էր այն հանգամանքից, թե մարդիկ որքան էին պատրաստ վճարել, այլ ոչ թե գրված պարտականություններից, որ մարդիկ պետք է կատարեին: 

Ինչ պետք է իմանա Հայաստանում փոքր բիզնես սկսողը. 5 կարևոր խորհուրդ փորձագետից

«Կադրային բազայից շատ կարևոր է ընտրել այնպիսի մարդկանց, որոնք այլ մոտիվացիայով և այլ նպատակներով կգան աշխատելու: Ընդ որում՝ այն մարդիկ, որոնք ներկա քաղաքական թիմի հետ ճանապարհ են անցել, վստահում են իրար և պատրաստ են իրականացնել այն ծրագրերը, որոնք այսօր ընդունված են: Այդուհանդերձ, միայն այդ մարդկանցով կառավարման ամբողջ ապարատը լցնելը կարծես թե չի բավականացնում, հետևաբար, պետք է իրենց շրջանակից դուրս էլ մարդիկ լինեն, որպեսզի այդ կառավարման համակարգում կարողանան աշխատել»,- ասաց տնտեսագետը:  

Ժողովրդի վիճակը հիմնականում կախված է կառավարումից. Ռուբեն Աղուզումցյան

Խաչատրյանի համոզմամբ՝ միայն քաղաքական ճանապարհ անցնող մարդկանցով կադրային հարցը չի լուծվում և չի լուծվելու, հետևաբար, պետք է գտնել նաև այնպիսի մարդկանց, որոնց համար աշխատանքը կառավարման համակարգում իրենց տրվող աշխատավարձի սահմաններում կբավարարի ու կստեղծի կարիերայի առաջընթացի հեռանկար: Այդուհանդերձ, միայն երիտասարդ կադրերին նախապատվություն տալն, ըստ Խաչատրյանի, շատ դեպքերում արդյունք չի տալիս: