Ձմեռը ուշանում է. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` առաջիկա օրերին բարձր ջերմային ֆոնը ամբողջ հանրապետության տարածքում կպահպանվի։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանում դեկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Խոհարարները կմրցեն. Հայաստանում առաջին անգամ ռեստորանային սպորտի առաջնություն կանցկացվի

Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +12-ից +14, երեկոյան` +6-ից +8, իսկ գիշերային ժամերին` 0-ից +2 աստիճան։

Գիշերային ժամերին ամենացուրտը կգրանցվի Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում և Շիրակի, Գեղարքունիքի մարզերում։

Հայկական ավիաշուկայում նոր ուղղություններ կբացվեն. Ռևազյան