Ողբերգական վթար Տավուշի մարզում. Opel-ի 51- ամյա վարորդը տեղում մահացել է

Պատահարը տեղի է ունեցել Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածի 20-րդ կմ-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:23-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Վթար Երևանի կենտրոնում. BMW-ն գլխիվայր շրջվել է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածի 20-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ուլան Է., Ղազախստանի Հանրապետության քաղաքացի) և Opel Astra G մակնիշների ավտոմեքենաները. Opel-ի 51-ամյա վարորդը` Վանիկ Մ.-ն, տեղում մահացել է:

Ինքնասպանություն Երևանում. տղամարդը կախվել է գազատար խողովակից

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Opel Astra G-ի ուղևոր 29-ամյա Ռուսլան Ջ.-ն դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Խոշոր ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է