Տավուշի մարզում շմոլ գազից երիտասարդ ամուսիններ են մահացել

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նրանք մահացել են լոգարանում։ Ամուսիններին մահացած գտել է տղամարդու մայրը և անմիջապես ահազանգել շտապօգնություն։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Իջևան բժշկական կենտրոնից շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղի տներից մեկը՝ ամուսիններին օգնություն ցույց տալու։

ՊՊԾ ոստիկանը Կարմիր գրքում հաշվառված բեզոարյան այծ է որսացել

Բժիշկներն արձանագրել են, որ մոտ 40-ամյա տղամարդը և նրա 37-ամյա կինը մահացել են։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝  նրանք մահացել են լոգարանում։ Ամուսիններին մահացած գտել է տղամարդու մայրը և անմիջապես ահազանգել շտապօգնություն։

«Դիվանագիտական գողություն». Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի մեքենան

Վարկած կա, որ նրանք մահացել են՝ շմոլ գազից թունավորվելու հետևանքով։ Իրավապահները պարզում են վարկածի իսկությունը։

Հարցերի պատասխանները կտրվեն ավելի ուշ՝ համապատասխան փորձաքննությունների ավարտին։