Դատավորը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խնդրանքը

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին խնդրել են դատական նիստի մի մասն անցկացնել դռնփակ։

«Հուսով եմ` ապօրինի կալանքը շուտով կվերացվի». Սողոմոնյանը` Քոչարյանի գործի մասին

Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։  Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ նիստին, քանի որ այս օրերին նա ստացիոնար բուժում է ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դռնփակ դատական նիստ անցկացնելու իր միջնորդությունը մեկնաբանել էր, որ պետք է դատավորի հետ քննարկել հարցեր` կապված «որոշակի շահագրգիռ անձանց ու նրա հարաբերությունների հետ»: Առարկություններ չեն եղել, և դատավոր Լուսինե Աբգարյանը բավարարել է միջնորդությունը։

Այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով. Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ  Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է 2008թ.մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ։