ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ողջ Եվրոպայում, Ռուսաստանի Եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Հայաստանում այս ժամանակահատվածում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան 5-7, առանձին հատվածներում` 8-10 աստիճանով։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը` գրառմանը կից հրապարակելով քարտեզի լուսանկար։
Սկանդինավիայից եկող «ցուրտ ճակատն» ու Սուրենյանին ուշադիր լսող թութակը. տեսանյութ
«Այս քարտեզի վրա դեկտեմբերի 14-22-ը ընկած ժամանակահատվածի համար ըստ գունային գամմաների ներկայացված է օդի միջին ջերմաստիճանի շեղումը կլիմայական նորմայից»,–գրել է Սուրենյանը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական կենտրոնի պետը բավականին ակտիվ է հատկապես Facebook սոցիալական ցանցում։ Նա հաճախակի է եղանակային կանխատեսումների վերաբերյալ գրառումներ անում, որոնք հիմնականում հումորային բնույթի են լինում։