Նախորդ շաբաթվա համեմատ կրակոցների թիվը 50 տոկոսով աճել է. իրավիճակը` սահմանին

Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է շաբաթը։ Ադրբեջանական կողմը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ: Այս մասին նշված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Դիրքապահները. Արծրուն Հովհաննիսյանը մարտական հենակետից լուսանկարներ է հրապարակել

Հակառակորդը նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

Ադրբեջանը մեկնաբանել է սահմանի վրա վրացի հովվի վիրավորումը

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ոչինչ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ԱԳՆ

Նշենք, որ անցած շաբաթ` դեկտեմբերի 1-7–ը, Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: