Հայաստանի և Ռուսաստանի գործընկերությունը ռազմավարական հիմք ունի. Կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը ելույթ է ունեցել Երևանում մեկնարկած Լազարյան ակումբի նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Երևանում այսօր մեկնարկեց Լազարյան ակումբի նիստը։ Հայաստանցի և ռուսաստանցի փորձագետները, քաղաքական գործիչներն ու լրագրողները կքննարկեն երկկողմ օրակարգի արդիական հարցեր։

ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Ինչպես իր ելույթում նշեց Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, հետաքրքիր և անկեղծ զրույց է սպասվում։ Ուշադրության կենտրոնում կլինի ԶԼՄ–ների փոխգործակցությունը, քանի որ դա կարևոր բաղադրիչ է տեղեկության փոխանակման և առանցքային հարցերի քննարկման առումով։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն էլ հայտնեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործընկերությունը բարեկամական և ռազմավարական հիմք ունի։

«Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրների միջև արդյունավետ փոխգործակցություն է եղել։ Այս ընթացքում 6 հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Սա վստահության մակարդակի արտահայտում է, որն առկա է երկու երկրների միջև», – ասաց Կարապետյանը։

Սանդիկով. «Վերին Լարսում մաքսային կցորդի նշանակումը կնպաստի հարցերի արագ կարգավորմանը»

Նա հիշեցրեց, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտոնական փոխայցերի մասին։

Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ԶԼՄ–ները ազատ գործելու հնարավորություն են ստացել։ Նա վստահություն հայտնեց, որ ընթացիկ նիստը կնպաստի տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը։