ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Հայկական պատվիրակությունը մասնակցելու է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի հետ կապված համաժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ORSIS–ն այլևս «սև ցուցակում» չէ. ընկերությունը կշարունակի՞ զենք առաքել Հայաստան

«Պատվիրակությունը ՌԴ է մեկնել Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի նախապատրաստման ու անցկացման համաժողովին մասնակցելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի նաև միջազգային մրցույթի կազմակերպչական կոմիտեի խորհրդի երկրորդ նիստին, գլխավոր մրցավարական կոլեգիայի խորհրդակցությանը, կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների և նոր մրցումների կանոնադրությունների քննարկմանը, ինչպես նաև խաղերի համակազմակերպիչ պետությունների զինված ուժերի խորհրդատվությանը:

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է ՌԴ-ում կազմակերպված հատուկ զորավարժությանը