Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ իրավապահները Թբիլիսիի կենտրոնում ձերբակալել են բողոքի ակցիայի 12 մասնակցի, որոնք հրաժարվել են ենթարկվել ոստիկանությանը և խուլիգանության են դիմել։
Ընդդիմադիրներն ու նրանց համախոհները առավոտից բողոքի ակցիայի են դուրս եկել` կապված գերագույն դատարանի դատավորների ընտրության վերաբերյալ խորհրդարանում նախատեսված ընտրությունների հետ։ Ավելի վաղ վրացական առաջին ալիքը հայտնել էր, որ ոստիկանությունը ոչ թե ձերբակալում է, այլ խորհրդարանի շենքի տարածքից հեռացնում է այն ցուցարարներին, որոնք խոչընդոտում էին ավտոմեքենաների երթևեկությանը։
Հայաստանը շահել է Ռուսաստանից Վրաստան թռիչքների արգելքից. Լոմիձե
Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20–ից, ցուցարարները դեմ էին ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նստաշրջանին ռուս պատվիրակների մասնակցությանը։ Արմատականները գրոհել էին խորհրդարանի շենքը, որտեղ գտնվում էին Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հատուկ նշանակության զորքերը ցրել էին ցույցը, սակայն հունիսի 21-ին բողոքի ակցիաները շարունակվեցին։ Տուժել էր 240 մարդ, ավելի քան 300-ը ձերբակալվել։ Այդ իրադարձությունների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, ռուսական ավիաընկերություններին արգելելով հուլիսի 8-ից օդային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան և տուրօպերատորներին ու գործակալություններին խորհուրդ տվել դեպի այդ երկիր ուղեգրեր չվաճառել։
Ինչո՞ւ են ղազախստանցիներն ավելի շատ մեկնում Վրաստան. դեսպանը դիմեց հայկական բիզնեսին