ՌԱԴԻՈ

Ղահրամանյան. «Բազմաթիվ խնդիրները չեն կարող լուծվել միայն բալային համակարգին անցնելով»

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարորդների համար նախատեսված բալային համակարգին։
Sputnik
Ղահրամանյան. «Բազմաթիվ խնդիրները չեն կարող լուծվել միայն բալային համակարգին անցնելով»

Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ իրավական ակտերում արված մի շարք փոփոխությունները, որոնց արդյունքում ստեղծվել է բալային համակարգը դրական արդյունք կարձանագրեն երթևեկության ոլորտում, հետևաբար, վարորդների համար նախատեսված բալային համակարգն, ըստ նրա, իդեալական է և խոցելի կողմեր չունի:

Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով

«Բազմաթիվ ու բազմաժանր խնդիրները չեն կարող լուծվել միայն այս փոփոխություններով, որովհետև երթևեկության կազմակերպման ու վերահսկման ուղղությամբ դեռ պետք է կատարվեն հսկայական աշխատանքներ, այդուհանդերձ, բալային համակարգի ներդրմամբ կարող է վճռվել՝ վարորդներն ապագայում  կվարե՞ն մեքենա, թե՞ ոչ՝ հաշվի առնելով խմածությունը, արագության գերազանցումը, հանդիպակաց երթուղի դուրս գալը, ամրագոտի չկապելը, վարելիս ծխելն ու հեռախոսով խոսելը»,-նշում է Սերգեյ Ղահրամանյանը:

Մասնագետի փոխանցմամբ՝ բալային համակարգը չի առնչվի այն խախտումներին, որոնք պայմանավորված են տեղանքով, կահավորմամբ, լուսավորմամբ, ասֆալտի որակով:

Սամվելյան. «Երթևեկության բալային համակարգն իսկապես կունենա զսպող, կանխարգելիչ գործառույթ»

«Բալային համակարգի պես ինչ-որ բան Հայաստանում դեռ չի փորձարկվել, առաջին անգամ մեզ մոտ ներդրվում են մեծամասշտաբ փոփոխություններ, որոնք ինչ-որ տեղ կարելի է համարել նաև ռեֆորմներ: Վեց ամիս հետո կհայտնենք բալային համակարգի նախնական եզրակացությունները: Վատ արարք թույլ տվող վարորդների համար սա կլինի զսպող մեխանիզմ: Եթե առանձին դեպքերում կլինեն անձինք, ովքեր չեն ենթարկվի նոր կանոններին, կկրեն քրեական պատասխանատվություն»,-ասում է Սերգեյ Ղահրամանյանը:

Ղահրամանյան. «Երթևեկության ոլորտում, բացի բալային համակարգից, լուրջ բարեփոխումներ չկան»

Բալային համակարգով կանոնակարգվում են նաև սեփականատիրոջ և մեքենան վարողի փոխհարաբերությունները: Նոր օրենքով մեքենայի սեփականատիրոջից, ով դեռ չունի վարորդական իրավունք, պահանջվում է ինչ-որ մեկին, ով կունենա վարորդական իրավունք, գրանցել որպես մեքենան շահագործող, որպեսզի տուգանքների դեպքում մեղավորից հանեն համապատասխան բալերը: