Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում. Սեդրակյան

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ, ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի ղեկավար Սարգիս Սեդրակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հանգամանորեն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին:
Sputnik

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը տարիներ շարունակ հրապարակավ քննադատել է նախկին իշխանություններին՝ երկրում սխալ ագրարային քաղաքականություն իրականացնելու համար, ինչպես նաև առաջարկել է երկրի գյուղատնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելու արդյունավետ ծրագիր: Նոր իշխանությունների օրոք խնդիրները մնացել են չլուծված: Ավելին՝ մասնագետը ցավով մատնանշում է այն հանգամանքը, որ առանց հիմնավոր բացատրությունների կառավարության կառուցվածքից հանեցին Գյուղնախարարությունը:

Ծիրանը կշատանա, գյուղացին լավ կապրի. Հայաստանում նոր տեխնոլոգիա են փորձարկում

«Արև» բույսերի համար. հայ գյուտարարի հայտնագործությունը կարող է օգնել ֆերմերներին

«Եթե գյուղական աղքատության նվազեցման և գյուղատնտեսության զարգացման նպատակով մեր երկիր մտած վարկային ու դրամաշնորհային միջոցների գոնե կեսն էլ նպատակային ծախսվեր, ապա այսօր մենք կունենայինք զարգացած գյուղատնտեսություն: Որքան էլ բարձր գոչեն, թե Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր է, միևնույն է՝ պետք է ընդունենք, որ եղել և մնում է ագրարային երկիր»,- համոզված նշում է Սարգիս Սեդրակյանը: 

Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է զարգացնել երկրի գյուղատնտեսությունը, որպեսզի կանխվի արտագաղթը գյուղերից և գյուղական համայնքներում նվազի աղքատության ցուցանիշը: 

Մասնագետի համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ բնագավառում աշխատեն ոչ թե անգլերեն իմացությամբ անփորձ անձինք, այլ տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետները, մինչդեռ մեզանում ոչ միայն սխալ կադրային քաղաքականություն է իրականացվում, այլև մասնագետների ձայնին կառավարությունը համառորեն ականջալուր չի լինում: