Վրաերթի հերթական դեպքը Երևանում. տղամարդը տեղում մահացել է

Տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդը հեռացել է դեպքի վայրից։ Տուժածին փորձել են օգնել պատահական անցորդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր լուսադեմին վրաերթի հերթական դեպքն է գրանցվել Երևանում։

Հայաստանում գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կա տուժած

Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 55-ից 60-ամյա տղամարդը տեղում մահացել է։

Նրան օգնության են հասել պատահական անցորդները, քանի որ տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդը մեքենայով հեռացել է։ Օգնության հասած անձինք ահազանգել են 1-03, բայց տղամարդն արդեն մահացած է եղել։

Ներքին Չարբախում 56-ամյա տղամարդուն կախված են գտել

Այս պահին դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողներ, որոնք պարզում են և՛ մահացած տղամարդու, և՛ վարորդի ինքնությունը։

Երևանում BMW X5-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու