Սկանդալ Մոսկվայի ծննդատանը. ինչի համար են կալանավորել նախկին վարիչ Սարմոսյանին

Ծննդկանները իրավապահ մարմիններին բողոք են ներկայացրել ծննդատան նախկին վարիչի դեմ։ Քրեական գործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի –Sputnik. Սավելովյան դատարանը կալանավորել է №27 ծննդատան մոսկվյան մասնաճյուղի նախկին վարիչ Մարինա Սարմոսյանին, որը մեղադրվում է անբարեխղճության և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։

Մահացած 1,5 ամսական երեխան սրտի արատ է ունեցել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Պարբերականի տվյալներով՝ Սարմոսյանի գործում այժմ 4 դրվագ է նշված։ Այսպես՝ ծննդկաններից մեկը, որի անունը Տատյանա է, պատմել է, որ իր ծննդաբերությունն անցկացվել է վարիչի հսկողության տակ, աղջիկը ծնվել է նորմալ և առողջ։ Ծառայությունների դիմաց նա վճարել է 160 հազար ռուբլի։ Սակայն երեխային վարակել են, ինչը սեպսիսի է հանգեցրել։ Մոր խոսքով` երեխային «պարզապես թողել են, որ մահանա»։

Մոսկվայի բնակիչ Միլենայի որդին մահացել է անցած տարվա աշնանը։ Նա խնդրել էր իրեն կեսարյան հատում անել, սակայն բժիշկներն այլ որոշում են ընդունել։ Մեկ այլ տուժած էլ, որի անունը Մարիա է, հայտարարել է, որ իր որդին հաշմանդամ է դարձել էպիդուրալ անեսթեզիայի ժամանակ դեղորայքի չափից մեծ չափաբաժին կիրառելու պատճառով։

Թաղե՞լ, թե՞ վառել. պետությունը և եկեղեցին վիճում են, իսկ դիակիզարանի կառուցման որոշում չկա

Չորրորդ դրվագը կապված է այս տարվա ապրիլին առաջնեկ տղայի հիվանդության հետ։ Ինչպես պատմում է երեխայի հայրը` Կիրիլը, նորածնին ստրեպտակոկով են վարակել։ Դա մենինգիտի է հանգեցրել, երեխան արդեն կես տարի է` անգիտակից վիճակում է։ Ինչպես նշել է Կիրիլը, երեխայի հետ կատարվածից հետո ապրումներից մահացել են երեխայի պապն ու նախատատը։

Քաղաքացիները բողոք են ներկայացրել իրավապահ մարմիններին, քրեական գործ է հարուցվել։

Կրկնակի ապահովագրում չի լինելու. ինչ խնդիր կլուծի առողջապահական պարտադիր ապահովագրությունը

Այդ դեպքերից հետո հայտնի է դարձել, որ Սարմոսյանին և մյուս բաժինների վարիչներին աշխատանքից ազատել են։ Սարմոսյանը միջնորդել է տնային կալանքը որպես խափանման միջոց իր նկատմամբ կիրառելու համար, սակայն դատարանը որոշել է նրան երկու ամսով կալանավորել, այսինքն՝ մինչև 2020 թվականի փետրվարի 6-ը։