Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. եղանակի տեսություն

Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի մարզերում և Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-11-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան` 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ից 9-ը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի 6-8, երեկոյան` 3-5, իսկ գիշերային ժամերին 1-3 աստիճան տաքություն։

2020թ–ին Գյումրին կմաքրվի տնակներից, սակայն ոչ բոլոր բնակիչները կապահովվեն բնակարանով