ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին

ՆԱՏՕ–ի անդամ երկրների առաջնորդները հավաքվել են Լոնդոնում։ Դաշինքի 70–ամյակը նշել են սուրբծննդյան մթնոլորտում` տոնական պատարագով։ Սակայն քննարկվելիք թեմաները լուրջ են եղել։ 
Sputnik

Զարդարված դռների հետևում համաշխարհային առաջնորդները խոսել են Սիրիայի մասին և քննարկում «ՆԱՏՕ–ի ուղեղի մահը»։

Ռուսաստանի ռազմածովային ուժերն ուզում են «Միստրալների» հզոր հակակշիռ ստեղծել

Ինչո՞ւ են Ռուսաստանը սպառնալիք համարում ՆԱՏՕ–ի համար. պարզաբանում է փորձագետը

Առանց Արևմուտքի հետ քննարկելու ՍԱՀ թուրքական զորք մտցնելուց հետո այդպես էր Մակրոնը բնութագրել կառույցը։

«Սա շատ կոշտ հայտարարություն է, մանավանդ որ դուք դժվարություններ ունեք Ֆրանսիայում։ Տեսեք, թե ինչ եղավ «դեղին բաճկոնների» հետ։ Դուք պարզապես չեք կարող նման հայտարարություններ անել ՆԱՏՕ–ի մասին։ Դա շատ անհարգալից է։ Ոչ ոք ՆԱՏՕ–ի կարիքն այդքան չունի, որքան Ֆրանսիան»,–անդրադառնալով Մակրոնի որակմանը` ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սիրիական Դումայի սցենարով. Ռուսաստանի ՊՆ–ն նախազգուշացրել է Սիրիայում սադրանքների մասին

Գագաթնաժողովին անդրադարձել են նաև Ռուսաստանի թեմային։ Թրամփը ՆԱՏՕ–ին կոչ է արել կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն պատրաստ լինել հավանական առճակատման` «լինի դա Ռուսաստանը, թե մեկ ուրիշը»։

«Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ–ն գլխավորապես մեր երկրի նկատմամբ զբաղվում է զսպող և էքսպանսիոնիստական գործունեությամբ։ Դա չի կարող մտահոգություն չառաջացնել։ Նման հայտարարություններն ու բյուջեն մեծացնելու մասին որոշումներն ավելորդ անգամ հաստատում են դա»,–ի պատասխան Թրամփի հայտարարության` ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ինչ են Կրեմլում կարծում դաշինքի ընդլայնման մասին և ուրիշ ինչ հարցեր են քննարկվել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ` դիտեք մեր տեսանյութում։

Ռուսական սպորտի մղձավանջը. ի՞նչ սպառնալիքներ է պարունակում WADA–ի զեկույցը