Մերձավոր Արևելքը տարբեր ուժերի բախման տիրույթ է, որտեղ զգալի դերակատարություն ունի նաև Թուրքիան: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նրա խոսքով` այս պահին տեղի է ունենում Մերձավոր Արևելքի վերաձևման ավարտ, ինչը նախևառաջ պայմանավորված է Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացով:
«Իրադարձությունների ներկա վիճակը նման է հունցած խմորի, որից պետք է թխվի մեծ տորթ, ուստի բոլորն ակնկալում են դրանից մեծ կտոր կորզել: Հենց այդտեղ էլ առաջանում են խիստ տարաձայնություններ ու մտահոգություններ: Թուրքերն ասում են, որ իրենց դերակատարությունը բավականաչափ մեծ է, իսկ Սիրիայի խնդիրը կապված է իրենց անմիջական անվտանգության հետ»,- ընդգծեց թուրքագետը:
Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները
Գեղամյանի համոզմամբ՝ Թուրքիան փորձելու է հետայսու ևս մերձավորարևելյան տարածաշրջանում հասնել դոմինանտ դերակատարության, առավել ևս, որ մոտ երկու տարվա ընթացքում սիրիական հակամարտությունը վերջնականապես կհանգուցալուծվի և նորանոր հնարավորություններ կբացվեն:
Ադրբեջանը կարող է հենակետ դառնալ Սիրիայում հենարանը կորցնող իսլամիստների համար. Փաշինյան