ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Երևանում 25–ամյա երիտասարդն ընկել է 8-րդ հարկից և մահացել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:
Երևանում երիտասարդը պարանով կախվել է տան աստիճանահարթակից
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը իրենց մոտ է տեղափոխվել Ահարոնյան 1/9 նոր կառուցվող էլիտար շենքի բակից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից վայր է ընկել: Պարզվել է, որ նա Չարենցավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ղ.-ն է:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ