Սերժ Սարգսյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն

Հայտնի չէ, թե այս պահին ինչ կարգավիճակ ունի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա հարցաքննվում է։

«Թող ձերբակալեն». Սերժ Սարգսյանը խոսել է իր հնարավոր ձերբակալության մասին

Հայտնի չէ, թե այս պահին ինչ կարգավիճակ ունի ՀՀ 3-րդ նախագահը։ ՀՔԾ–ից առայժմ չեն մեկնաբանում կատարվածը։

Հիշեցնենք, որ նախկինում Սերժ Սարգսյանը «Մարտի 1»-ի քրեական գործով հարցաքննվել է որպես վկա։

Ինչո՞ւ չի ձերբակալվում Սերժ Սարգսյանը, և ի՞նչ է սպասվում նրա փեսային

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործում ներգրավվել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։