ՌԱԴԻՈ

Կարապետյան. «Քաղաքապետարանը Ծառուկյանի ընկերներից փաստաթղթավորված առաջարկ չի ստացել»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ նախագահի տեսակետին, համաձայն որի`Ծառուկյանի գործընկեր ներդրողները Երևանի քաղաքապետարանից նեղացած են հեռացել։
Sputnik
Կարապետյան. «Քաղաքապետարանը Ծառուկյանի ընկերներից փաստաթղթավորված առաջարկ չի ստացել»

Աբու Դաբիի թագաժառանգն ու ԱՄԷ-ի «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը ներդրումներ անելու նպատակով իսկապես եղել են Երևանի քաղաքապետարանում,  հանդիպում ունեցել գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Մեզնից տարիներ կպահանջվի գլոբալ խնդիրներին վերջնական լուծում տալու համար. Հայկ Մարության

Ոչ պաշտոնական տեղեկություններով` հանդիպումը տևել է կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել, ներդրումների մասին մոռացել են և պլանավորած ծրագրերը ժամանակավոր սառեցրել:

Կարապետյանի խոսքով` Երևանի քաղաքապետը պոտենցիալ ներդրողների հետ շփվում է բացառապես ՀՀ օրենսդրության ու Երևան քաղաքի զարգացման տեսլականի առաջնահերթությունների շրջանակում:  

«Անկախ այն հանգամանքից, թե ով է հյուրը, պոտենցիալ ներդրողը, թե ինչ տիտղոսներ ու ծագումնաբանություն ունի, կիրառվում է նշված դոգմատիկ սկզբունքը: Երբ խոսվում է հիասթափության մասին, չեմ ուզում մտնել այդ մարդկանց զգացմունքների աշխարհ և քննել, թե ինչից են հիասթափված: Համենայնդեպս, քաղաքապետարանը այդ մարդկանցից որևէ լուրջ, փաստաթղթավորված, գործնական առաջարկ չի ստացել»,- նշեց նա:

«Քաղաքապետը պատճառ չունի այն չընդունելու». Մարուքյանը` ուղիղ եթերի հրավերի մասին

Կարապետյանի համոզմամբ`  եթե այն որևէ նորմի չհակասեր, բնականաբար, կքննարկվեր ու դրան համապատասխան ընթացք կտրվեր:

Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ Երևանը կանգնած է շինարարական ու կառուցապատման բումի առաջ, որովհետև կան բազմաթիվ հրաշալի նախագծեր, որոնք իրականացնում են տեղացի ու արտասահմանցի ներդրողները: 

ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. նա մեկնել է Հայաստանից. «Հրապարակ»

Կարապետյանի խոսքով՝ կառուցվում են բազմաֆունկցիոնալ թաղամասեր և այլ ենթակառուցվածքներ, ուստի այդ ամենին քաղաքապետարանն ընդառաջում է իր լիազորությունների սահմաններում, և քաղաքապետարանի համար վճռորոշ, էական նշանակություն չունի, թե ինչ ծագում, տիտղոս ունեն ներդրողները, և թե այդ պահին նրանց գրպանում քանի միլիարդ դոլար է: