Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել, վատ ընկեր, ինձնից գործարան է խլել. Խաչատուր Սուքիասյան

Հայտնի գործարարը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է իր և փեսայի համար։ Սուքիասյանը ՀՀ երրորդ նախագահի հետ լավ հարաբերություններ չունենալու սեփական պատճառն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Գործարար Խաչատուր Սուքիասյանը հարգում է բոլոր նախկին պաշտոնյաներին, բայց համարում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել։ Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս հնչեցրած հայտարարությանը։

Ի՞նչ է ասել Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի գործով քննիչին. գործարարը խոսել է 2008–ի մասին

Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցություն համագումարում հայտարարել էր, թե նոր իշխանությունն իրականում վերջին մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չի մտցրել։

Քննադատում է այն, ինչն իր համար է ստեղծել. ԱԺ-ում խոսել են Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Սերժ Սարգսյանն էլ է դրական գործել, քանի որ ունեցել ենք Սահմանադրություն, ինչ-որ սահմաններ պահել է: Բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, նա ամեն ինչ արել է իր և իր փեսայի համար»,– ասաց գործարարը:

Սուքիասյանն անդրադարձավ նաև երրորդ նախագահի հետ հարաբերություններին։

«Եթե Սերժ Սարգսյանն ինձանից գործարան է խլել, ես չեմ կարող նրա հետ լավ հարաբերություններ ունենալ»,– նշեց գործարարը:

Սուքիասյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն շատ վատ ղեկավար է եղել, այլև շատ վատ ընկեր։

Ոստիկանությունը ստուգել է օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին

«Երբ երկիրը կառուցվում էր, ու նա Ղարաբաղից եկավ, ես հիշում եմ նրան Նա իր բոլոր հին ընկերներին մոռացավ: Մինչև անգամ մոռացավ նրան, ումից ընդունեց նախագահությունը: Խաբելը շատ վատ բան է: Եթե մարդը կարող է առաջին դեմքի մակարդակով սուտ խոսել, կործանված է և՛ այդ մարդը, և՛ այն միջավայրը, որտեղ նա ապրում է»:

Հիշեցնենք` «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որը պատկանում էր Սուքիասյանների ընտանիքի «ՍԻԼ» կոնցեռնին, 2008 թ–ի նախագահական ընտրությունից հետո փակվեց հարկային պարտավորությունների կատարման թերացման համար։ 2009 թ–ին գործարանը գնեց մեկ այլ գործարար` Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը («Նեմեց Ռուբո»)։