Կցրտի, անձրև ու ձյուն կգա. եղանակի տեսություն

Ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում հատկապես ցերեկային ժամերին դեռևս 0–ից բարձր կլինի, սակայն ձմռան առաջին ամսվա առաջին օրը լեռնային շրջաններում ձյուն կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։

Նապոլեոնի կոշիկները վաճառվել են 117 հազար եվրոյով. լուսանկար

Ոչ միայն «ԿամԱԶ», այլև ձնամաքրման մեքենաներ. թեման նոր զարգացումներ է ստանում

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Ի՞նչ գույն ուներ «Սև ուրբաթը» Երևանում. խանութներում տիրող իրավիճակը` տեսանյութում

Երևան քաղաքում այսօր և վաղը սպասվում է անձրև, իսկ դեկտեմբերի 3-5-ը` առանց տեղումների եղանակ։

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` այսօր տեղումներ չեն գրանցվի միայն Սյունիքում և Արցախում, իսկ վաղը` դեկտեմբերի 2–ին, տեղումնառատ է լինելու ամենուր։